Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ռոբերտ Քոչարյանը չի «երևացել»

Ռոբերտ Քոչարյանը չի «երևացել»
27.06.2014 | 16:40

«Տարբեր մարդիկ նույնպես կարող են կիսել քառյակի կողմից բարձրացված հարցերը, բայց դա չի նշանակում, թե նրանք միանգամից դառնում են քառյակի անդամներ: Եվ ինչքան ես եմ մասնակցել քառյակի հանդիպումներին, տեսել եմ միայն այն մարդկանց, ովքեր նստած են եղել, և նրանց մեջ Ռոբերտ Քոչարյանին չեմ տեսել: Ցանկացած քաղաքական գործիչ կարող է օգտագործել ստեղծված իրավիճակն իր օգտին: Երկրում առկա են խնդիրներ, որոնք բոլորն էլ տեսնում են և կարող են կարծիք հայտնել դրա մասին, չի կարելի ասել, որ մենք այդ մարդկանց հետ համագործակցում ենք: Ստեփան Մարգարյանն իր կարծիքն է հայտնել, ոչ թե ՀԱԿ-ի, «Ժառանգության» և ՀՅԴ-ի»,-անդրադառնալով Քոչարյան-քառյակ հնարավոր համագործակցությանը՝ ասել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը` հավելելով, որ ոչ թե քառյակն է պասիվանալու ամռանը, այլ ողջ քաղաքական դաշտը «արձակուրդային» տրամադրությունների մեջ է լինում այս հուլիս-օգոստոս ամիսներին: Չնայած դրան, պատգամավորը վստահեցրեց, որ քառյակը գրեթե ամեն օր «կապի մեջ» է լինում ու շատ հարցեր քննարկում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1753

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ